Լրահոս
Հայաստան
18:10
01.08.22
131

«Cyprus Airways»-ը ծրագրում է թռիչքներ իրականացնել դեպի Հայաստան

Img default alt hy

«Cyprus Airways»-ը հայտարարել է դեպի Երևան չվերթներ իրականացնելու իր ծրագրերի մասին: Routesonline-ը տեղեկացնում է, որ Լառնակայից դեպի Երևանի Զվարթնոց օդանավակայան թռիչք կիրականացվի շաբաթական երկու անգամ՝ Airbus A320 օդանավով։ Չնայած ավիաընկերությունը չի հաստատել մեկնարկի ամսաթիվը, սակայն հայտնել է, որ թռիչքները կլինեն սեզոնային:  

Հունական «Aegean Airlines»-ն էլ առաջարկում է թռիչք Լառնակայի ու Երևանի միջև՝ Հունաստանում մեկ կանգառի հնարավորությամբ: