Լրահոս
Քաղաքական
20:09
03.10.25
246

«Ցնծացե՛ք, Թուրանի ցեղեր». Ադրբեջանում «Զանգեզուրի միջանցք» են երգում, Փաշինյանն էլ չի բորբոքվում

Արդեն 2 ամիս է՝ Ադրբեջանում ոչ միայն խոսում, այլև երգում են «Զանգեզուրի միջանցքի» մասին: Արդեն 2 շաբաթ է՝ ադրբեջանցի և երգիչների կատարումը վիզուալիզացրել ու յութուբյան իր էջի միջոցով տարածել է Ադրբեջանի պետական աջակցության գործակալությունը: Գովերգվող միջանցքի մասին կլիպի մի դրվագում էսկավատորի ղեկին նստած Ալիևն է: Երգի հեղինակները հավանաբար նկատի ունեն, որ Ալիևն է կերտում «կորիդոր»-ը: Այդ բառը նաև Թրամփն է օգտագործում: Այդ դեպքում ո՞րն է Սյունիքով անցնող ճանապարհի «փոխադարձ առավելություն»-ը: