Լրահոս
Քաղաքական
23:18
03.10.25
211

Չներե՛ս, Տե՛ր, քանզի շատ լավ գիտեն, թե ինչ են անում. Արսեն Ջուլֆալակյան

Img default alt hy

Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, օլիմպիական խաղերի մեդալակիր, ԱԺ նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Պետք է վերջապես ընդունել մեկ պարզ ճշմարտություն․ երբ հանցագործը-պետական դավաճանը, պատասխանատվության ենթարկվելու փոխարեն մնում է իշխանության, լինում է այն, ինչ այսօր կատարվում է Միքայել Սրբազանի և ցանկացած հայրենասեր մարդու հետ: 

Քպ-ն պայքարում է ամեն գնով իշխանության մնալու համար, քանզի դա է նրանց չդատվելու միակ երաշխիքը: Զարմանալ այս ամենից առնվազն միամտություն է: 

Արցախը հանձնողների հետ գործ ունենք:

Լուծումը մեկն է. պատուհասն իր խմբակով օր առաջ պետք է հեռացվի իշխանությունից: 

Հ.Գ. Սրբազանի կալանավորման մասին լուրը կարդալուց հետո, եթե ձեր մեջ ոչինչ չի փոխվել, ուրեմն մտածելու լուրջ տեղիք ունեք:

Չներե՛ս, Տե՛ր, քանզի շատ լավ գիտեն, թե ինչ են անում: 

Միքայել Սրբազան»։