Լրահոս
Քաղաքական
16:05
21.07.22
83

Ճգնաժամ՝ Վանաձորում. համայնքը ղեկավար չունի, բյուջեն հաստատված չէ

Վանաձոր խոշորացված համայնքի ավագանու անդամները ահազանգում են համայնքում ճգնաժամի մասին: 

Դեկտեմբերին նոր ընտրություններով ձևավորված ավագանին 8 ամիս է՝ նիստ չի կարղանում հրավիրել, որպեսզի համայնքի ղեկավար ընտրի: 

Վարչական դատարանը բավարարել է ընտրություններում պարտված «Լուսավոր Հայաստան» կուսակցության հայցի ապահովումը, որով ԼՀԿ-ն պահանջել է, որ Վանաձորի ավագանին համայնքի ղեկավար ընտրելու օրակարգով նիստ չգումարի: