Լրահոս
Քաղաքական
11:30
06.09.25
167

Չափազանց կարևոր է ազատվել պատրանքային Եվրոպայից. Հակոբ Բադալյան

Img default alt hy

«Հայ հանրությունը գտնվում է տարատեսակ հիբրիդային քարոզչության ուժգին ազդեցության գոտում, որտեղ հատկապես նշանակալի, բայց նաեւ հիմնավորապես մանիպուլյացիոն բնույթ ունի եվրոպական քարոզչությունը»,-նման համոզմունք ունի քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը։

Նա մանրամասնում է՝ մանիպուլյացիոն այն իմաստով, որ դրա միջոցով գերագնահատվում է, ուռճացվում են ԵՄ մոտիվացիան եւ կարողությունները, զրոյացվում են ԵՄ-ում եղած բազմաշերտ ու բազմիմաստ իրողությունները, ստեղծվում է Եվրամիության «փրկարար» պատկեր, որը խորքային առումով նենգափոխում է առաջին հերթին նաեւ հենց Հայաստանի իրական եվրոպական օրակարգը:

«Հայաստանի իրական եվրոպական օրակարգի ձեւավորման համար չափազանց կարեւոր է ազատվել պատրանքային Եվրոպայից, որ մեզ մատուցվում է զանգվածային քարոզչությամբ; Որեւհետեւ, հնարավոր չէ պատրանքի հետ կառուցել իրական օրակարգ: Իրական օրակարգ կարող ես կառուցել միայն նրա հետ, ում պատկերացնում ես իրական, ում իրական վիճակը պատկերացնում ես, հասկանում ես իրական մոտիվների եւ հնարավորությունների, նաեւ նրա մոտ եղած խնդիրների համակարգը: Հակառակ պարագայում, հայ-եվրոպական հարաբերությունն ու օրակարգը վերածվում է փուչիկի, որը փչում են թե եվրոպական, թե հայաստանյան առանձին խմբեր, բայց որը մի գեղեցիկ օր պայթելու է այնպես, ինչպես պայթեց հայ-ռուսական պատրանքային փուչիկը:

Իսկ այդ պարագայում, ավելի շատ դաղվում է նա, ով ավելի փոքր է:

Ահա թե ինչու, իրական եվրոպական օրակարգ կառուցելու համար պետք է ունենալ եվրոպական խնդիրների, բարդությունների, ԵՄ ներսում շահերի բախման ու բաժանարար գծերի վերաբերյալ ամբողջական պատկերացում, «երազախաբ» չլինելու համար»,-նշում է նա։