Լրահոս
Իրավական
16:20
28.07.22
137

Չալաբյանն ազատ է արձակվել՝ առողջական վատ վիճակով

Ընդդիմադիր հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը, ավելի քան 2 ամսվա կալանքից հետո, չորեքշաբթի ուշ երեկոյան ազատ է արձակվել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից։  

Նրան ծափերով են դիմավորել ընկերներն ու հարազատները: Չալաբյանը նույն օրը ավելի վաղ չէր ներկայացել իր գործով երկրորդ դատական նիստին։ Պատճառը առողջական խնդիրներն էին։