Լրահոս
Քաղաքական
20:51
22.09.25
164

Ծեծվածը՝ դեպքի վայրում. հայհոյախառն նամակագրությունը Հակոբ Կարապետյանը հանձնել է քննչական կոմիտեին

Սկանդալային ծեծի իր մասնակցությունը հերքում է քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության պետի պաշտոնակատար Ավետ Բաբայանը, որին Երևանի քաղաքապետը դեպքից հետո խիստ նկատողություն է տվել և արձակուրդ ուղարկել։ Քննչական կոմիտեում Բաբայանը որպես վկա է հարցաքննվել: Նա պնդում է, որ չի ճանաչում ծեծված լրագրող Հակոբ Կարապետյանին: Վերջինս իր հետ տեղի ունեցածը քաղաքական հաշվեհարդար է համարում: