Լրահոս
Հասարակական
15:30
26.09.25
405

Բորիս Ավագյանի մարմինը դիահերձարանից կուղարկվի դատաբժշկական փորձաքննության

Img default alt hy

Արցախի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով նախկին ներկայացուցիչ Բորիս Ավագյանի մարմինը, որը սեպտեմբերի 24-ին հայտնաբերվել էր Պետերբուրգում Հայաստանի հյուպատոսության շենքում, այժմ դիահերձարանում է, կուղարկեն դատաբժշկական փորձաքննության, ՌԻԱ Նովոստիին հայտնել են իրավապահ մարմիններից:

«Ավագյանի մարմինը գտնվում է դիահերձարանում, կանցկացվի դատաբժշկական փորձաքննություն՝ մահվան պատճառները պարզելու համար», - ասել Է գործակալության զրուցակիցը:

Հիշեցնենք՝ Բորիս Ավագյանը Սանկտ Պետերբուրգում Հայաստանի հյուպատոսության շենքում, ըստ շրջանառվող լուրերի, ինքնասպան է եղել։ Ավագյանը փակվել է հյուպատոսության զուգարանում, որտեղ էլ պատահել է դեպքը։