Լրահոս
Աշխարհ
00:00
24.07.22
178

Բելառուս մարմնամարզուհին ուշագնաց է եղել

Img default alt hy

Բելառուս Մարգարիտա Տիմոշենկոն ուշագնաց է եղել գեղարվեստական մարմնամարզության «Բյուրեղապակյա վարդ» միջազգային մրցումների ժամանակ, որոնք տեղի են ունենում Մինսկում: Այս մասին հաղորդում է «Ռիա նովոստի»- ն:

Ելույթի ժամանակ մարզուհին ընկել է գորգի վրա։ Մարզուհու մոտ են վազել մարզիչները և տարել նրան։

Մարմնամարզության միջազգային ֆեդերացիան (FIG) ուկրաինական իրադարձությունների հետ կապված Ռուսաստանի և Բելառուսի մարզիկներին հեռացրել է կազմակերպության հովանու ներքո անցկացվող մրցումներից։ Մինսկում կայանալիք «Բյուրեղապակյա վարդ» մրցաշարը կավարտվի հուլիսի 24-ին։