Լրահոս
Հասարակական
11:20
02.08.22
280

Բախվել են Ford Syujen-ն ու VAZ 21703-ը․ կան վիրավորներ

Img default alt hy

Այսօր՝ օգոստոսի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 00։05-ի սահմաններում Մխչյան գյուղի Արտաշատյան խճուղում բախվել են Արարատի մարզի բնակիչներ 35-ամյա Շապինանդ Ա․-ի վարած VAZ 21703 մակնիշի և 34-ամյա Արտակ Գ․-ի վարած Ford Syujen մակնիշի ավտոմեքնաները։  

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Շապինանդ Ա․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, իսկ Արտակ Գ․-ի ուղևորներ՝ Արարատի մարզի բնակիչներ 46-ամյա Սիրվարդ Ա․-ն և 53-ամյա Ալիսա Մ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն։ 

Հրշեջ փրկարարներն, օգտագործելով հատուկ տեխնիկա, ավտոմեքենայից դուրս են բերել Շապինանդ Ա․-ին, ապա հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնի փականը, այնուհետև քաղաքացիների հետ համատեղ ավտոմեքենաները տեղափոխել են ավտոքարշակի վրա։ 

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորներից մի քանիսը մասնակցելիս են եղել հարսանեկան արարողության։