Լրահոս
Հասարակական
21:42
28.07.22
313

Բարձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է կնոջ դի

Img default alt hy

Այսօր՝ հուլիսի 28-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։20-ի սահմաններում ոստիկանության Կենտրոնական բաժնի ԱԻՆ ՓԾ 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հերացի փողոցի 18 շենքի բակում կնոջ դի կա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻն ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և կենտրոնի հոգեբանական աջակցության բաժնի հոգեբան Հ. Արամյանը, ով հոգեբանական աջակցություն է ցուցաբերել նշված շենքի բակում հայտնաբերված 80-ամյա Աստղիկ Օ-ի հարազատներին։

Տեղի ունեցածը ինքնասպանություն է, թե դժբախտ պատահար, պարզվում է։