Լրահոս
Քաղաքական
13:18
03.10.25
195

Բաքուն նախապայմաններ ունի ու հանդուրժող չէ, բայց «Թրամփի ուղին» կկառուցվի

«Ադրբեջանը խաղաղության պայմանագրի ստորագրման համար նախապայմաններ է առաջ քաշում»,- լեհական «TVP World» հեռուտաալիքի հետ զրույցում հայտարարել է Հայաստանի արտգործնախարարը: Միրզոյանի խոսքով՝ իրենք չեն ընդունում նախապայմանների օրակարգը, բայց կան գործընթացներ, որոնք կարող են ընթանալ մինչև ստորագրումը: «Օրինակ՝ մենք քննարկել ենք միմյանց նկատմամբ ավելի հանդուրժող լինելու հնարավորությունը, կամ նույնիսկ ավելին՝ միջազգային հարթակներում համագործակցության հեռանկարները»,- ասել է Միրզոյանը: Նա նաև մանրամասն ներկայացրել է, թե ինչպես պետք է իրականություն դառնա «TRIPP» ծրագիրը: