Լրահոս
Հասարակական
10:54
05.03.22
211

Բանակը քաղաքականացված չի եղել և չի էլ լինի. ԳՇ պետի ժամանակավոր պաշտոնակատար

Img default alt hy

ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի ժամանակավոր պաշտոնակատար Կամո Քոչունցը վստահ է, որ բանակը չի քաղաքականացվի, եթե առաջարկվող օրինագծի համաձայն ԶՈՒ Գլխավոր շտաբի պետը դառնա պաշտպանության նախարարի տեղակալ։

«Բանակը քաղաքականացված չի եղել և չի էլ լինի»,- «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց Կամո Քոչունցը՝ հրաժարվելով պատասխանել այլ հարցերի։