Լրահոս
Միջազգային
22:53
04.03.22
353

Բանակցությունները կդժվարանան, բայց դրանք կշարունակվեն․ Պոդոլյակ

Img default alt hy

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու դիրքորոշումը Ռուսաստանի Դաշնության հետ բանակցությունների վերաբերյալ մնում է հաստատուն. Ուկրաինան չի գնա որևէ զիջման, որը կարող է նվաստացնել մեր պայքարը տարածքային ամբողջականության համար։

Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։

«Նախագահ Զելենսկին միանշանակ չի գնա որևէ զիջման, որը կարող է այս կամ այն ​​կերպ նվաստացնել մեր պայքարը, որն այսօր տարվում է Ուկրաինայում՝ հանուն նրա տարածքային ամբողջականության և ազատության», - ընդգծել է նա։

«Հետևաբար, բանակցությունները կդժվարանան, բայց դրանք կշարունակվեն»,- հավելել է Պոդոլյակը։