Լրահոս
Հասարակական
20:49
19.09.25
172

Բագրատաշենի բունտի հետքերով. ո՞րն է հայ վարորդներին Հայաստանի սահմանին կանգնեցնող խնդիրը

Բագրատաշենի անցակետում երկու շաբաթ արգելափակված 12 բեռնատարներից 8-ն այսօր անցել են սահմանը՝ Ռուսաստանից Հայաստան բեռներ փոխադրողների խնդիրներին «Հայլուր»-ի անդրադարձից մեկ օր անց: Հինգշաբթի էին բեռներ փոխադրողները ահազանգել, որ Հայաստանի մաքսային ծառայությունը խոչընդոտներ է ստեղծում մաքսազերծման համար. ավելի բարձր մաքսատուրք պահանջում, քան այն գնահատվել է ռուսական մաքսավորների կողմից: Չնայած խնդիրն այս պահին լուծվում է, տնտեսագետների համոզմամբ՝ հետագայում խնդիրներից խուսափելու համար օգտագործած ապրանքի մաքսազերծման կարգավորումները պետք է արմատապես վերանայվեն: