Լրահոս
Քաղաքական
19:19
24.09.25
136

Ազգակործան պատուհա՞ս, թե՞ հոգեզավակ. Տեր-Պետրոսյանը պահանջում է, որ Փաշինյանը փաստաթղթեր հրապարակի

Ինչպե՞ս «հոգեզավակից»՝ «ազգակործան պատուհաս ու դավաճան» դարձավ Փաշինյանը: Այսօր Լևոն Տեր Պետրոսյանը լրագրողների այս հարցերն է լսել՝ մինչև իր 80 ամյակին նվիրված գիտաժողովի սկսվելը: Նախագահը վստահեցրել է, որ Փաշինյանի արցախյան քաղաքականությունը որևէ կապ չունի իր քաղաքականության հետ, և որ նա փոշիացրել է իր թեզերը՝ հայտարարելով՝ «Արցախը Հայաստան է և վերջ»: