Լրահոս
Հայաստան
22:05
22.07.22
112

Ազդանշանը միացել է հայ-թուրքական սահմանին. ո՞վ է անցել Արաքս գետը

 

Հայ-թուրքական սահմանից՝ Արագածավանի հատվածից հակասական լուրեր են գալիս՝ հինգշաբթի սահմանախախտման դեպքի մասին տարածված տեղեկությունը հերքելու: Արագածոտնի մարզ գնացած «Հայլուր»-ի թղթակցին մեկ ասել են, որ 4 հովիվ փորձել է անցնել սահմանը՝ Արաքս գետում լողալու համար, մեկ էլ, թե՝ 3 անչափահաս տղա է հետաքրքրությունից դրդված անցել թուրքական սահմանը, ինչի հետևանքով միացել է պաշտպանիչ գոտին հատելու ազդանշանը: