Լրահոս
Միջազգային
22:43
04.03.22
1 034

Այն, ինչ կատարվում է Ուկրաինայում, անցել է բարոյականության բոլոր սահմանները․ Կադիրով

Img default alt hy

«Ուկրաինայում հատուկ գործողության ինն օրվա ընթացքում ակնհայտ դարձավ, որ երկրում տեղի ունեցող իրադարձությունները «անցել են բարոյականության բոլոր սահմանները», - Telegram-ում ասել է Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը։ 

Նա կրկին հորդորել է Ռուսաստանին բանակցություններում զիջումների չգնալ։

«Համատարած բենդերների կողմից դրսևորվող ցինիզմ և անաստված մեթոդներ են, իշխանությունը պահպանելու ապարդյուն փորձեր»,- ասել է Չեչնիայի ղեկավարը։

Նրա խոսքով, իրերի այս վիճակի մասին է վկայում նաև ռուս գերիների նկատմամբ վերաբերմունքը, մինչդեռ, ըստ Կադիրովի, չեչեն մարտիկները «արժանապատվությամբ են վերաբերվում նույն գերիներին։

«Այո, պատերազմը կարելի է վարել արժանապատվորեն և ազնվությամբ, կամ կարող է լինել անարդար, ինչպես անում են բենդերները», - ասել է Կադիրովը։