Լրահոս
Հասարակական
10:39
05.10.25
285

Ավտովթար՝ Արարատի մարզում. կա 4 վիրավոր

Img default alt hy

Այսօր՝ հոկտեմբերի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 08:20-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի Մասիսի վարչական տարածքում բախվել են Արարատի մարզի բնակիչ 61-ամյա Հայրապետ Ա.-ի վարած «Mercedes» մակնիշի, Գեղարքունիքի մարզի բնակիչ 67-ամյա Մուշեղ Ա.-ի վարած «Skoda» մակնիշի և Երևանի բնակիչ 28-ամյա Նարեկ Խ.-ի վարած «Kia» մակնիշի ավտոմեքենաները:
 
Վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մասիս» բժշկական կենտրոն: 
 
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ դեպքի վայրում հավաքվածների՝ օպերատիվորեն ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Մասիսի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ և օպերատիվորեն ժամանած «Մասիս» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը: 
 
Հրշեջ-փրկարարները այնուհետև հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու տեղում իրականացրել հերթապահություն: 
 
Վթարի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վիրավորների ինքնությունները: 
 
Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվելու են ոստիկանության Մասիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք: