Լրահոս
Հասարակական
19:45
29.08.25
159

Ավտոմեքենայի բեռնախցիկում հայտնաբերված խեցգետիններին բաց են թողել Հերհերի ջրամբար

Img default alt hy

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հաղորդագրություն է տարածել․

«Օգոստոսի 29-ին, ժամը 09։00-ի սահմաններում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին ահազանգ էր ստացվել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Վայոց ձորի աշխատակիցներից՝ քաղաքացու վարած ավտոմեքենայի բեռնախցում հայտնաբերված խեցգետնի վերաբերյալ։

ԲԸՏՄ տեսուչները տեղում պարզել են, որ Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղի բնակիչ Հ.Գ.-ն Հերհերի ջրամբարից ապօրինի որսացել էր 40.98կգ խեցգետին։

Առանց թույլտվության ապօրինի որսված խեցգետնի ողջ խմբաքանակն առգրավվել և բաց է թողնվել Հերհերի ջրամբար։

Իրավախախտը կենթարկվի վարչական պատասխանատվության»։