Լրահոս
Հասարակական
13:35
21.07.22
128

Ավելի քան 3 միլիարդ դրամ՝ պարեկների համար 305 մեքենա ձեռք բերելու համար

Կառավարության նիստի այսօրվա օրակարգային 41 հարցից միայն 4 է զեկուցվող եղել: Մոտ մեկ ժամ տևած նիստում գործադիրը բավականին երկար քննարկել է դատական ու ոստիկանական համակարգի փոփոխությունների հարցերը: Որևէ անդրադարձ չի եղել Իրանի, Թուրքիայի և Ռուսաստանի ղեկավարների վերջին հանդիպմանը, որի մասին փորձագետներն ասում են, որ Սյունիքի հայկական մնալու հարցն էր որոշվում: 

Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ իրենք վերջերս՝ փակ քննարկման ժամանակ, բոլորովին այլ հարց են 45 րոպե քննարկել՝ ինչու է այնպես ստացվել, որ պարեկներին նույն գույնի մեքենա չեն կարողանում տրամադրել: Ի դեպ, կառավարությունն այսօր որոշել է, որ 4 մարզում պարեկային ծառայության համար 305 ավտոմեքենա ձեռք կբերվի մեկ անձից՝ «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ից: 3 միլիարդ 107 մլն դրամ է դրա համար հատկացվել: