Լրահոս
Արտաքին քաղաքականություն
16:00
21.12.22
180

Աշխարհի հզոր պետությունները կոչ են անում վերջ տալ Արցախի բլոկադային. ամենակարևորը՝ ՄԱԿ ԱԽ նիստից

Մեկուկես ժամ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քննարկել է Լաչինի միջանցքի ճգնաժամի հարցը: Հայաստանի ներկայացուցիչը կոչ է արել փաստահավաք առաքելություն ուղարկել միջանցք և Լեռնային Ղարաբաղ, գնահատել ստեղծված հումանիտար վիճակը: Կառույցում Ադրբեջանի ներկայացուցիչ Ալիևը նախ ասել է, որ Լեռնային Ղարաբաղ գոյություն չունի, ապա ամեն օր փակ ճանապարհը տեսնող երկրներին փորձել է համոզել, թե իրենք չեն փակել Լաչինի միջանցքը:

Ռուսաստանի ներկայացուցիչն ասել է, որ ճգնաժամի սկզբից հենց Մոսկվան է, որ ակտիվ աշխատում է դրա հաղթահարման համար։