Լրահոս
Հասարակական
19:03
03.10.25
211

Արյունոտ միջադեպ՝ Հնդկաստանի քաղաքացիների մասնակցությամբ. ծանր է 4 տուժածների վիճակը

Այս գիշեր Երևանում Հնդկաստանի քաղաքացիների մասնակցությամբ վիճաբանությունն ավարտվել է 4 մարդու վիրավորումով: Հիվանդանոց տեղափոխված հնդիկենրի վիճակը ծանր է, մեկը` կրծքավանդակի, 3-ը որովայնի հատվածում են կտրող-ծակող գործիքով հարված ստացել: Հանցագործության գործիքը դեռ փնտրում են: Շենքում, որտեղ տեղի է ունեցել ծեծկռտուքը և որտեղ Հնդկաստանի մոտ 25 քաղաքացի է ապրում, ոչինչ չեն լսեն, չեն տեսել: