Լրահոս
Հասարակական
10:37
30.09.25
99

Արտաշատ-Վերին Արտաշատ ճանապարհին բախվել են «ZIL» բեռնատարը և «Ford»-ը․ վերջինիս վարորդը մահացել է

Img default alt hy

Սեպտեմբերի 30-ին, ժամը 00։12-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշատ-Վերին Արտաշատ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա զոհ։ 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական  ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ 

Պարզվել է, որ Արտաշատ-Վերին Արտաշատ ավտոճանապարհի 4-րդ կմ-ին բախվել են «ZIL» մակնիշի բեռնատարը և «Ford» մակնիշի ավտոմեքենան․ վերջինիս վարորդը մահացել է։ 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և դին մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային։