Լրահոս
Հասարակական
22:30
22.08.25
3 046

Արտակարգ դեպք՝ Գեղարքունիքի մարզում․ կա վիրավոր

Img default alt hy

Այսօր՝ օգոստոսի 22-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 12։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շատջրեք գյուղի 3-րդ փողոցում այրվում է տան տանիք։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Վարդենիսի հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։

Հրշեջ փրկարարները նախ կանխել են բնակելի տան տանիքում և ներսում առաջացած կրակի տարածումը, ապա մարել այն։ Այրվել են տան առաստաղի մոտ 40 քմ հատվածը և տան գույքը։

Հրդեհի հետևանքով 1 հոգի, ով տան սեփականատերն է, տեղափոխվել է «Վարդենիս» բժշկական կենտրոն։