Լրահոս
Իրավական
21:23
03.10.25
210

Արքեպիսկոպոսի դեմ առաջին դատավճիռն է հրապարակել աշխարհի առաջին քրիստոնյա պետության դատարանը

Աշխարհի առաջին քրիստոնյա պետությունում ազատազրկեցին բարձրաստիճան հոգևորականի: Հայաստանի պատմության մեջ արքեպիսկոպոսի դեմ առաջին դատավճիռը այսօր՝ 2025 թվականի հոկտեմբերի 3-ին է կայացվել: Դատավոր Արմինե Մելիքսեթյանի որոշմամբ՝ 2 տարով բանտարկվում է Միքայել սրբազանը: Վճիռը ընթերցելու ընթացքում տպավորություն էր, որ դատավորը շնչարգելություն է ունենում: