Լրահոս
Հասարակական
20:11
24.09.25
176

Արնաշաղախ դի՝ ՀՀ հյուպատոսարանի զուգարանակոնքի մոտ. Բորիս Ավագյանի առեղծվածային մահը

Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի հատուկ ներկայացուցչի մարմինն է հայտնաբերվել Սանկտ Պետերբուրգում մեր երկրի հյուպատոսարանի զուգարանում: Բորիս Ավագյանի փաստաբանը հայտարարել է, որ բացառում է ինքնասպանության վարկածը, իսկ Ռուսաստանում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանը՝ սպանության վարկածը: Ավագյանը մահից ժամեր առաջ տեսաուղերձ էր հրապարակել՝ իրեն Հայաստան արտահանձնելու պահանջով: