Լրահոս
Քաղաքական
16:14
22.09.25
90

Արմեն Գրիգորյանը և Հնդկաստանի վարչապետի Ազգային անվտանգության խորհրդականը քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգը

Img default alt hy

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը սեպտեմբերի 22-ին հեռախոսազրույց է ունեցել Հնդկաստանի վարչապետ Ներենդրա Մոդիի Ազգային անվտանգության խորհրդական Աջիթ Դովալի հետ:

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Հնդկաստան երկկողմ հարաբերությունների օրակարգն ու անդրադարձել բազմաոլորտ փոխգործակցությանը միջազգային կազմակերպությունների շրջանակներում:

Կողմերը կարևորել են ձեռքբերված համաձայնությունների և խաղաղության պայմանագրի նախաստորագրման նշանակությունը՝ տարածաշրջանում խաղաղություն ապահովելու տեսանկյունից։

Աջիթ Դովալն ԱԽ քարտուղարին հրավիրել է Հնդկաստան: