Լրահոս
Տարածաշրջան
15:37
22.07.22
123

Արջի բերանից խտացրած կաթի տարա են հանել. կենդանին մոտեցել է մարդկանց տներին

 

Ռուսաստանի Կրասնոյարսկի երկրամասի հյուսիսային Դիկսոն գյուղում բևեռային արջի բերանից խտացրած կաթի տարա են հանել անասնաբույժները: Մոսկվայի կենդանաբանական այգուց ժամանած մասնագետներին դժվարությամբ է հաջողվել փրկել երկու տարեկան արջի կյանքը, որովհետև անբարենսպաստ պայմանների պատճառով նրանք ուշ են հասել Դիկսոն գյուղ: Սպիտակ արջը հյուծվել էր, ջրազրկվել, լեզուն վնասվել էր: