Լրահոս
Հասարակական
21:33
29.08.25
596

«Արգել» ՀԷԿ-ում 34-ամյա կնոջ դի է հայտնաբերվել

Img default alt hy

Ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18։20-ի սահմաններում ՆԳՆ-ում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Չարենցավան քաղաքի կամրջի տակով հոսող գետում դի կա։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,  դին հայտնաբերվել է «Արգել» ՀԷԿ-ում։  

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Մահացածը Կոտայքի մարզի բնակիչ 34-ամյա Ա․ Բ․-ն է։

Տեղի ունեցածը դժբախտ պատահար է, թե ինքնասպանություն՝ պարզվում է։