Լրահոս
Իրավական
20:14
03.10.25
233

Արդարադատությունը պետք է անկախ լինի, այլ ոչ թե՝ քաղաքական գործիք․ Ռոբերտ Ամստերդամ

Img default alt hy

Իրավաբան, մարդու իրավուքների միջազգային պաշտպան Ռոբերտ Ամստերդամը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Հայ առաքելական եկեղեցու հոգևոր առաջնորդներից Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին 2 տարվա ազատազրկման դատապարտելը խիստ մտահոգիչ է։
Այս գործը, որտեղ մեղադրանքը հիմնված է «իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի» վրա, ևս մեկ ապացույց է, որ Հայաստանում դատական համակարգն օգտագործվում է քաղաքական այլախոհության դեմ։

 Միքայել Սրբազանի դատավարությունը, որը նա ինքն է բնութագրել որպես քաղաքական հետապնդում, ցույց է տալիս, թե ինչպես են ոտնահարվում խոսքի ազատության և արդար դատաքննության հիմնարար սկզբունքները։

Երբ հոգևոր առաջնորդին, որը պարզապես իր մտահոգությունն էր արտահայտել երկրի ճակատագրի վերաբերյալ, դատապարտում են ազատազրկման, դա ազդանշան է դառնում ողջ հասարակությանը՝ մի՛ քննադատեք իշխանությանը, որքան էլ որ դժգոհություններն ու մտագոհությունները շատ են։

Միջազգային հանրությունը չի կարող անտարբեր մնալ այս ակնհայտ անարդարության նկատմամբ։ Հայաստանի իշխանությունները պետք է անհապաղ վերանայեն այս դատավճիռը և ապահովեն Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային համապատասխանող արդար դատաքննություն։
Արդարադատությունը պետք է անկախ լինի, այլ ոչ թե՝ քաղաքական գործիք»։