Լրահոս
Իրավական
18:10
28.07.22
161

Արդարադատության նախարարը ողջունում է քրեակատարողական հիմնարկների «բեռնաթափումը»

Կառավարությունը ոչ կալանքների, ոչ էլ կալանքից ազատելու որոշումների հետ կապ չունի: Այսօր արդարադատության նախարարն այսպես է պատասխանել՝ վերջին շրջանում հասարակական-քաղաքական գործիչների կալանավորման ու ազատ արձակման մասին հարցին: 

Կարեն Անդրեասյանը ողջունում է խափանման միջոց կալանքը փոփոխելու դատարանի որոշումները, «քրեակատարողական հիմնարկները բեռնաթափվում են», նշել է նա: