Լրահոս
Քաղաքական
20:57
01.09.25
179

Արցախի հարցը չի փակվել. միջազգային խորհրդաժողով և մեծ հանրահավաք՝ Երևանում

«Արցախ․ չկարգավորված հակամարտություն, վերադարձի իրավունք» թեմայով միջազգային համաժողով է տեղի ունենալու վաղը՝ Արցախի Հանրապետության անկախության հռչակման օրը Երևանում: Հայ Հեղափոխական Դաշնակցության նպատակն է միջազգային գործընկերների միջոցով աշխարհին ցույց տալ, որ Արցախի հարցը փակված չէ, ինչպես հայտարարում են Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները: Սեպտեմբերի 2-ին՝ երեկոյան Ազատության հրապարակում տեղի կունենա Միասնության հավաք՝ հանուն ազգային արժանապատվության: