Լրահոս
Արցախ
17:30
21.07.22
493

Արցախցիներին 40 000 դրամ աջակցություն ստանալու համար հայտերի ընդունումը կմեկնարկի օգոստոսին

Img default alt hy

ԱՀ բնակարանային հարցերի կոմիտեն հայտնում է, որ 44-օրյա պատերազմի հետևանքով տեղահանված և (կամ) բնակտարածք կորցրած անձանց բնակարանային կարիքի ժամանակավոր բավարարման նպատակով դրամական աջակցություն ստանալու համար հայտերի ընդունումը կմեկնարկի օգոստոսին:

Հայտերի ընդունման ուշացումը պայմանավորված է էլեկտրոնային ծրագրի մշակմամբ:

Իսկ մինչ այդ կարող եք ծանոթանալ կարգի կիրառման վերաբերյալ ուղեցույցին՝ https://bit.ly/3PGnw2j
որտեղ կարող եք գնտել Ձեզ հուզող հարցերի պատասխանները:

«Հայցում ենք Ձեր ներողամտությունը և հայտնում, որ առաջիկա օրերին պաշտոնական հայտարարություն կլինի՝ կապված հայտերի ընդունման մեկնարկի հետ»,- ասված է հաղորդագրության մեջ: