Լրահոս
Արցախ
00:02
15.10.21
51

Արցախի Հարավ գյուղի դիրքերում փոխհրաձգություն է եղել, կրակոցներն այս պահին հիմնականում դադարել են. գյուղապետ

Img default alt hy

Գյուղի դիմացի դիրքերում մեր զինծառայողների եւ ադրբեջանական ուժերի միջեւ փոխհրաձգություն է եղել, բայց գյուղի ուղղությամբ չեն կրակել՝ գյուղին վնաս չի հասցվել, խուճապ չկա, նորմալ է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնել է Արցախի Հարավ գյուղի գյուղապետ Անդրանիկ Ղազարյանը:

«10 րոպե առաջ կարճաթեւ կրակահերթ եղավ, բայց հիմնական կրակոցները դադարել են»,- հայտնել է գյուղապետը: