Լրահոս
Քաղաքական
18:08
23.02.25
270

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Շվեյցարիա

Img default alt hy

Փետրվարի 24-25-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Շվեյցարիայում։ Այդ մասին հայտնում է ԱԳՆ մամուլի խոսնակը։

Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդի և Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին և հանդես կգա ելույթներով:

Ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ: