Լրահոս
Քաղաքական
16:00
23.08.25
453

Անկախության հռչակագիրը գաղափար էր, բայց ցավոք չդարձավ գաղափարախոսության հիմք․ Դավիթ Շահնազարյան

Img default alt hy

Քաղաքական գործիչ Դավիթ Շահնազարյանը ֆեյսբուքյան էջում գրում է․

«35 տարի առաջ 1990թ․ օգոստոսի 23-ին համազգային կոնսենսուսի արդյունքում Հայաստանի Գերագույն Խորհուրդը ընդունեց Անկախության Հռչակագիրը՝ փաստաթուղթ,որը իր շուրջը համախմբեց բոլոր քաղաքական ուժերին,իսկ հայ ժողովուրդը համաժողովրդական հանրաքվեով այն ամրագրեց 1991թ․ սեպտեմբերի 21-ին։ Գիտակցելով և կարևորելով Հռչակագրի հիմնարարությունը այն դրվեց Մայր օրենքի՝ սահմանադրության հիմքում,որը նույնպես համաժողովրդական հանրաքվեով ընդունվեց 1995թ․-ին։ Չնայած սահմանադրությունը ևս երկու անգամ փոփոխվեց,սակայն Հռչակագիրը մնաց սահմանադրության հիմքում որպես անփոփոխ դրույթ մինչև այժմ․․․

Հանուն Հռչակագրի և նրանում ամրագրված դրույթների իրենց կյանքը զոհեցին հազարավոր հայորդիներ, այն գաղափար էր, բայց ցավոք չդարձավ գաղափարախոսության հիմք․․․ հանուն գաղափարի զոհվեցին հայոց քաջորդիները, խոնարհումս նրանց հիշատակին, փառք նահատակաց։

Հասկանալի է, որ ոչ բոլոր քաղաքական ուժերը կշնորհավորեն այս օրը, գուցե ոչ սեփական նախաձեռնությամբ․․․

Շնորհավոր Հայոց Հռչակագիր»։