Լրահոս
Հասարակական
22:30
04.03.22
227

Անբարենպաստ եղանակը լուրջ խնդիրներ է ստեղծել հանրապետության տարածքում

Img default alt hy

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։  

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։  

Վարդենյաց լեռնանցքը փակ է բեռնատարների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի:    

Դժվարանցանելի են Վայոց ձորի մարզի Սարավան-«Զանգեր», Շիրակի մարզի Արթիկ-Ալագյազ, Արարատի մարզի Ուրցաձոր-Լանջառ (բուք է) ավտոճանապարհները, իսկ Գորհայք-Սարավան ավտոճանապարհը՝ բեռնատարների համար:  

Շիրակի մարզի Աշոցքի, Ամասիայի, Լանջիկի, Մաստարայի տարածաշրջաններում, Վայոց ձորի մարզի Սարավան-«Զանգեր» և Արագածոտնի մարզի Ապարան-Արագած ավտոճանապարհներին բուք է։  

Արարատի մարզի Տիգրանաշենի ոլորաններում (բուք է), Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում, Շիրակի մարզի Ախուրյանի, Մարալիկի, Արթիկի, Ջաջուռի, Քեթիի տարածաշրջաններում տեղում է ձյուն։  

Արարատի մարզի Տիգրանաշենի ոլորաններում, Վայոց ձորի մարզում, Գեղարքունիքի մարզի Սևան-Մարտունի, Շիրակի մարզի Լանջիկ-Մաստարա ավտոճանապարհներին, Արագածոտնի մարզի Ապարանի, Արագածի, Թալինի տարածաշրջաններում (բուք է) տեղ-տեղ առկա են մերկասառույց։