Լրահոս
Իրավական
20:37
22.09.25
156

Անահիտ Ավանեսյանին առաջարկում ենք արդեն պատրաստ հայցը ներկայացնել դատարան՝ պայմանով․ փաստաբան

Img default alt hy

Փաստաբան Հովհաննես Խուդոյանը գրում է․

«Մի քանի օր առաջ մամուլից տեղեկացա, որ մամուլի խոսնակի պնդմամբ` Անահիտ Ավանեսյանը հայց չի ներկայացրել Բագրատ Սրբազանի դեմ վաղեմության ժամկետի պատճառով .«Հայցը պատրաստ էր,նախատեսվել է ուղարկել դատարան, սակայն հասկանալով, որ վաղեմության ժամկետի հետ կապված ետ էր վերադարձվելու, չենք ցանկացել ավելորդ ծանրաբեռնել դատական համակարգը` նաև դրսևորելով իրավահարգություն»:

Իհարկե այդպիսի խոստում տալու պահին գոնե իրավաբանի համար պետք է պարզ լիներ, որ վաղեմության ժամկետի խնդիր կա:

Քննարկելով Բագրատ Սրբազանի հետ`առաջարկում ենք արդեն պատրաստ հայցը ներկայացնել դատարան և խոստանում ենք չպաշտպանվել վաղեմության ժամկետով` պայմանով, որ կողմը չի առարկելու դատական նիստերի ուղիղ հեռարձակման դեմ»: