Լրահոս
Միջազգային
16:17
02.08.22
158

Ամերիկացիներն սպանել են «Ալ-Քաիդայի» առաջնորդին՝ Աֆղանստանում

Աֆղանստանում ամերիկացի զինվորները սպանել են Ալ-Քաիդայի առաջնորդ Այման ալ Զավահրիթին: 

Տեղեկությունը հաստատել է Ջո Բայդենը ու նշել, որ Զավահրիթի տունը ռմբակոծվել է անօդաչու թռչող սարքերով: 

«Արդարություն է հաստատվել, ահաբեկիչների առաջնորդն այլևս չկա»,- ասել է ԱՄՆ նախագահը: 

Ալ Զավահրիթը Ուսամա բեն Լադենի տեղակալն էր 1998 թվականից։ Վարկած կա, որ նա մասնակցել է սեպտեմբերի 11-ի ահաբեկչությանը։