Լրահոս
Հասարակական
18:25
02.10.25
865

Ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի համար 15 դպրոցում ռումբ է դրված

Img default alt hy

Այսօր՝ հոկտեմբերի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 16։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի համար 15 հիմնական դպրոցում ռումբ է տեղադրված, հայտնում է Shamshyan.com-ը։

Ահազանգով ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչության Գյումրու հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։

Իրավապահները տարհանել են դպրոցի անձնակազմին ու երեխաներին։

Այս պահին սակրավորները դպրոցում որոնողական աշխատանքներ են իրականացնում։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Շիրակի մարզի քրեական ոստիկանները պարզում են ահազանգող քաղաքացու ինքնությունը։

Դեպքի փաստով էլ տարածքային ոստիկանության բաժնում փաստաթղթեր են կազմվում։