Լրահոս
Քաղաքական
21:42
26.09.25
139

ԱԳՆ-ն վերահաստատում է՝ ՀՀ-ն հանձնառու է նպաստելու խաղաղության ամրապնդմանը

Img default alt hy

ՀՀ ԱԳ նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպել է Միջազգային ճգնաժամային խմբի աջակցության հարցերով ղեկավար Էլիսա Ջոբսոնի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հարավային Կովկասում վերջին զարգացումները, տարածաշրջանային մարտահրավերները և շարունակական համագործակցության անհրաժեշտությունը՝ երկարաժամկետ խաղաղության և կայունության ապահովման նպատակով:

Դավիթ Կարապետյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը նպաստելու խաղաղության, կայունության և կառուցողական երկխոսության ամրապնդմանը՝ որպես տարածաշրջանային համագործակցության և կայուն զարգացման հիմնասյուներ: