Լրահոս
Իրավական
12:49
28.07.22
192

Աղվան Հովսեփյանը տեղափոխվել է հիվանդանոց

Img default alt hy

ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը տեղափոխվել է Իզմիրլյան բժշկական կենտրոն։ Այս մասին այսօրվա դատական նիստում հայտարարել է նիստերի քարտուղարը։

Գործով նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանն արձանագրեց, ամբաստանյալի բացակայության դեպքում նիստը ենթակա է հետաձգման, բայց գործով ներկայացվել են միջնորդություններ, որոնք կարող են քննարկվել։

Այս պահին դատարանում քննարկվում է փորձագետներ ներգրավելու միջնորդությունը, ինչը պարտադիր է՝ Աղվան Հովսեփյանի նկատմամբ նշանակված դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննությունը սկսելու համար։

Հիշեցնենք՝ Աղվան Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով, 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (2 դրվագ) և 190-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: 

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: 

Վրեժ Մարկոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: