Լրահոս
Քաղաքական
21:44
19.09.25
155

Աղոթք՝ դեպի վեր, հարցեր՝ վերևներին. Արցախի անկման օրը ՀՀ իշխանությունը Եռաբլուր չի գնացել

Արցախի վրա ադրբեջանական կործանիչ հարձակման երկրորդ տարելիցին հազարավոր հայեր Եռաբլուր են բարձրացել հարգանքի տուրք մատուցելու մեկօրյա պատերազմի զոհերին: Սեպտեմբերի 19-ը Արցախի Հանրապետության ժողովրդի բռնի տեղահանության և պահանջատիրության օր է հռչակել Արցախի վտարանդի խորհրդարանը: Աղոթք ու ծանր հարցեր՝ մեծ ողբերգությունից երկու տարի անց: