Լրահոս
Քաղաքական
15:21
11.10.21
63

Ադրբեջանը զորավարժություն է սկսում Կասպից ծովում. տեսանյութ

Այսօրվանից Ադրբեջանի ռազմածովային ուժերը զորավարժություններ են սկսում Կասպից ծովում: Վարժանքներին կմասնակցեն մարտական նավեր և ռազմածովային հատուկ նշանակության ուժեր: Զորախաղերի նպատակը՝ Կասպյան ավազանում էներգետիկ ենթակառուցվածքները պաշտպանելն է:

Ի դեպ, մեկ շաբաթ առաջ Իրանն էր Կասպից ծով նավեր մտցրել՝ սպառնալով Ադրբեջանին, որ կոչնչացնի նավթագազային խողովակաշարերը: