Լրահոս
Քաղաքական
21:20
28.07.22
159

Ադրբեջանը կրակում է Արցախի բնակավայրերի ու Հայաստանի մարտական դիրքերի ուղղությամբ

Անհանգստացնող լուրեր են հասնում սահմանից: 15 րոպե տարբերությամբ, ըստ պաշտոնական հաղորդագրությունների, ադրբեջանական ԶՈւ-ն կրակել է Արցախում Թաղավարդ և Կարմիր շուկա բնակավայրերի, ապա՝ հայ-ադրբեջանական սահմանի արևելյալ հայկական մարտական դիրքերի ուղղությամբ:

Արցախում 20 րոպե տևած կրակոցներից Կարմիր շուկայում բնակելի տան պատուհաններ են փշրվել։ Բակում 8 փամփուշտ է հայտնաբերվել։