Լրահոս
Միջազգային
14:37
02.08.22
124

Ադրբեջանը բանակից հեռացրել է երկու զինծառայողի՝ դիրքերից տեսանյութ հրապարակելու համար

Ադրբեջանում բանակից հեռացրել են կրտսեր սերժանտ Սանան Ֆարաջովին և ժամկետային զինծառայող Յուսիֆ Բայրամլիին՝ դիրքերից տեսանյութ հրապարակելու համար: 

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ այդ զինծառայողները լուսանկարներ ու տեսանյութեր են հրապարակել սոցցանցերի իրենց էջերում։