Լրահոս
Տարածաշրջան
19:00
01.08.22
189

Ադրբեջանում Սաֆարով եղբայրները կացնով սպանել են հորեղբորը

Img default alt hy

Ադրբեջանի Մասալլիի շրջանի դատախազությունում տեղեկություն է ստացվել շրջանի բնակիչ Իբդուլա Սաֆարովի (ծնված 1961 թ.) սպանության մասին։

«Tert.am»-ի փոխանցմամբ՝ դատախազությունից ԱՊԱ գործակալությանը հայտնել են, որ հետաքննությունը պարզել է, որ Արիզ Սաֆարովը (ծնված 1999 թ.) և նրա եղբայր Ֆագան Սաֆարովը (ծնված 2004 թ.) դիտավորյալ սպանել են իրենց հորեղբորը՝ Իբդուլա Սաֆարովին՝ վիճաբանության ժամանակ նրան վնասելով փայտով և կացնով։ Հայտնի է, որ նրանց միջև առաջացել է անձնական հարաբերությունների հիման վրա վեճ։

Հարուցվել է քրեական գործ է: Սաֆարովները ձերբակալվել են որպես կասկածյալներ: