Լրահոս
Հայաստան
17:31
15.10.21
66

Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Երասխում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ

Img default alt hy

Հոկտեմբերի 15-ին, ժամը 15։00-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի, մասնավորապես՝ Երասխ գյուղի, և այդ հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով այրվել են գյուղի բնակիչներից մեկի անասնագոմը և խոտի դեզերը, հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։


ՀՀ ԶՈւ անձնակազմի և քաղաքացիական բնակչության շրջանում տուժածներ չկան։

Ավելի վաղ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հաղորդել էր, որ Երասխ գյուղի երկաթգծի կայարանի մոտակայքում այրվում է անասնակեր։