Լրահոս
Քաղաքական
19:40
22.09.25
151

Ադրբեջանցին արդեն Երևանում է պահանջներ դնում Հայաստանի առաջ. ՆԱՏՕ-ի սեմինար՝ Հայաստանում

Հայաստան են եկել նաև ադրբեջանցի և թուրք պատվիրակներ՝ մասնակցելու այսօր Երևանում սկսված ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի Ռոուզ-Ռոթ սեմինարին՝ «Հայաստանն ու Հարավային Կովկասը փոփոխվող աշխարհում. ամրապնդելով ժողովրդավարությունն ու տարածաշրջանային անվտանգությունը» թեմայով: Ո՛չ թուրքերը, ո՛չ էլ ադրբեջանցիները առիթը բաց չեն թողել ևս մեկ անգամ խոսելու Հայաստանի նկատմամբ իրենց հին ու նոր հավակնությունների մասին՝ Արևմտյան Ադրբեջանից մինչև Սահմանադրության փոփոխություն: Եվ սա այն դեպքում, երբ Հայաստանի իշխանությունները հայտարարում են խաղաղության դարաշրջանի մեկնարկի ու ժողովուրդների մերձեցման մասին: